Հասարակություն

Վրաստանում պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներին այսօր կտեղափոխեն Հայաստան

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան՝ հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան: 

Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:

Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:

Ցուցադրել ավելի
Back to top button