Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին․

«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին
ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին
մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»։

Երեկ 15․15-ին ԱԻՆ-ից հայտնել են, որ Երեւան-Երասխ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button