ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է վարչապետի սինգապուրյան այցը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»-Սինգապուր

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուրի հանրապետություն: Հայաստանի կառավարության ղեկավարի առաջին կանգառը Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է եղել, որտեղ վարչապետը մասնակցել է Սինգապուրի խորհրդանիշ համարվող խոլորձի արձանի բացմանը, ապա եկեղեցու բակում հանդիպել ինչպես Սինգապուրի, այնպես էլ հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մի փոքր կղզի, որտեղ պետք է աշխատել: Մոտ տասը տարի առաջ Հայաստանից Սինգապուր կրթական ծրագրով  եկած Ասյա Մարգարյանն այսպես է բնութագրում շատերի համար երազանքի երկիր համարվող Սինգապուրը: Բացի այդ, Սինգապուրը կարգուկանոնի երկիր է։

Ասյային, ու ոչ միայն, հանդիպեցի Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հայկական եկեղեցին է, որ Սինգապուրում ունեցել է էլեկտրականություն: Նրանք այստեղ էին՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանի՝ սինգապուրյան այցի առաջին կանգառն էր այստեղ։

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սինգապուրի պետական խորհրդանիշ համարվող խոլորձի արձանի բացման արարողությանը:

«Այսօր մեր հայրենակիցների ջանքերով հավերաժացվեց մեր մեկ այլ հայրենակցի վաստակը Սինգապուրի առաջ: Գիտեք, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը` խոլորձը, որն անվանվել է հենց մեր հայրենակցի անունով, ստեղծել է Աշխեն Հովակիմյանը, սինգապուրյան վարկածով`Ագնես Ջոակիմին: Սա խորհրդանշական իրադարձություն է, որն ի ցույց է դնում մեր ժողովրդի ստեղծարար էությունը»:

«Սինգապուրում իր ողջ գոյության ընթացքում մի քանի տասնյակ հայ է բնակվել և նրանք անջնջելի հետք են թողել։ Այսօր ՀՀ-ում ապրում են միլիոնավոր հայեր, էլի միլոնները պետք է ապրեն, իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ն ու Արցախը աշխարհի վրա պետք է թողնեն նույնպիսի անջնջելի ու հավերժական հետք, ինչ թողել է մեր հայրենկիցը Սինգապուրի ու աշխարհի պատմության մեջ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

«Այսօրվա հիմնական խորհրդանիշը հենց դա եմ համարում: Այսօր, ըստ էության, մենք տեղադրեցինք հայ ժողովրդի տաղանդի և հանճարի խորհրդանիշ հանդիսացող հիշատակարան: Հույս ունեմ, որ այս կարգի բազմաթիվ նմուշներ մեզ ամենուր պետք է հիշեցնեն, որ մենք տաղանդավոր, ստեղծարար ժողովուրդ ենք, որ կարողացել ենք շենացնել աշխարհի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անկյուններ, ներդրում ենք ունեցել բազմաթիվ երկրների զարգացման, բարեկեցության ապահովման գործում: Մենք կարող ենք նույնն անել նաև Հայաստանի Հանրապետությունում և այսօրվա իրադարձությունը եկեք համարենք հենց դրա խորհրդանիշ»,- նշել է վարչապետը։

Հայաստանի ու Սինգապուրի միջև տնտեսական հարաբերություններն այնքան էլ զարգացած չեն: Էկոնոմիկայի նախարարության՝ «Ռադիոլուր»-ին փոխանցած տվյալների համաձայն, ՀՀ առևտրաշրջանառությունը Սինգապուրի հետ 2018 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, այն 2017-ի համեմատ նվազել է  51.1տոկոսով: 2018-ին ՀՀ-ից արտահանումը կազմել է 0.7 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ այն  նվազել է 51 տոկոսով:

2018-ին Սինգապուրից Հայաստան  ներմուծումը՝ ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 1,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 50,8 տոկոսով:


Նախորդ տարի կազմել է 2.2 մլն ԱՄՆ  դոլար: 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից Սինգապուր արտահանումը կազմել է 0.58 մլն ԱՄՆ դոլար, սա նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ նվազել է 14.7 տոկոսով:

2019 թվականին հունվարի-ապրիլ ամիսներին Սինգապուրից ՀՀ ներմուծումըւ կազմել է ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 0.47 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տրավա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 68,7տոկոսով: 2018-ին կազմել է 1.5 մլն ԱՄՆ դոլար:

2018-ին ՀՀ-ից Սինգապուր է արտահանվել հիմնականում թարմ միրգ՝ բալ, ծիրան, կեռաս, թանկարժեք ու ոչ թանկարժեք  մետաղներից պատրաստված ժամացույցներ, անմշակ ալյումին:

Սինգապուրից Հայաստան է ներկրվել նավթ և նավթամթերք, համակարգիչներ ու համակարգիչների բլոկներ, ոսկերչական իրեր, օպտիկական մանրադիտակներ, մարտկոցներ, օրթոպեդիկ հարմարանքներ:

«Ստորագրեցինք տուրիզմի բնագավառում համագործակցության հուշագիր, գիտեք, որ Սինգապուրն այս տարածաշրջանում լավ օրինակ է: Ունենք մի քանի տնտեսական փաստաթղթեր, որոնք շրջանակ են նախանշում»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Համագործակցության ոլորտների հեռանկարները տարբեր են՝ գինիների արտահանումից՝ մինչև բարձր տեխնոլոգիաներ:

Ցուցադրել ավելի
Back to top button