ԿարևորՀասարակություն

Վիետնամցիների ընդունելությունը տպավորել է Հայաստանի վարչապետին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վիետնամցի գործարարների հետ: Այնուհետև, Վիետնամում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի կառավարության ղեկավարի և «Վիետնամ-Հայաստան» բարեկամության խմբի անդամների հանդիպումը:

Հենց տեղում վիետնամցիներից մեկը հայտարարել է, որ ցանկանում է ներդրումներ կատարել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տպավորված է վիետնամցիների ընդունելությունից. «Այն ջերմությունը, որին ականատես ենք լինում այստեղ, նաև պայմանավորված է նրանով, որ ավելի քան հազար վիետնամցի իր կրթությունը ստացել է Երևանում, հիմնականում ԵՊՀ-ում: Կարող եմ ձեզ նաև դեսպաններ համարել. Վիետնամի ու վիետնամցիների նկատմամբ ստեղծվել է դրական ու ջերմ վերաբերմունք: Ձեր դեմքերին նայելով հասկանում եմ, որ դուք հաճույքով եք հիշում Հայաստանում սովորած ձեր տարիները: Իսկ սա կարևոր է»:

«Վիետնամ- Հայաստան» բարեկամության խմբի անդամները հայերեն կատարել են «Ով սիրուն, սիրուն», «Երևան դարձած իմ Էրեբունի» երգերը, նաև՝ «Երևանի սիրուն աղջիկ» երգը` հայերեն ու վիետնամերեն:

Ցուցադրել ավելի
Back to top button