Հասարակություն

Վանաձորում «խելացի կողպեք» են ստեղծել

Վանաձորյան «Սմարթ Էլեկտրոնիքս» ընկերությունում խելացի կողպեք են ստեղծել, որը հնարավորություն է տալիս դուռը բացել ոչ թե բանալիների, այլ սմարթֆոնի միջոցով

Սարքը ստեղծելու համար պահանջվել է մոտ մեկ տարի, աշխատել են չորս հոգանոց խմբով: Կողպեքը կարելի է դնել դռան վրա և ղեկավարել այն ցանկացած վայրից: Խելացի կողպեքը հնարավոր է բացել կամ փակել սմարթֆոնով Bluetooth-ով կամ համացանցի օգնությամբ, ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերի համար հասանելի հավելվածի միջոցով:

Սարքի աշխատանքի ամենակարևոր կողմը անվտանգությունն է. օգտագործվել են ժամակակից ամենավերջին անվտանգության տեխնոլոգիաները: Խելացի կողպեքն աշխատելու է մարտկոցների օգնությամբ, սակայն այն գերխնայող է. մեկ անգամյա լիցքավորումը բավարար կլինի մեկ տարվա անխափան աշխատանքի համար: 

Արդեն կողպեքի արդյունաբերական նախատիպը պատրաստ է. այն հնարավոր կլինի արտադրության մեջ ներդնել:

Smartnewsblog-ը գրում է, որ ըստ հաշվարկների սկզբնական փուլում խելացի կողպեքը կարժենա մոտ 60-70 դոլար, իսկ մեծ քանակների դեպքում սարքի գինը կարող է իջնել: 

Ցուցադրել ավելի
Back to top button