Քաղաքական

ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:  

«Սիրելի՛ հայրենակիցներ, հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանունը որպես հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այս պարբերության ընդունումը վիժեցվեցին», — գրել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button