ԿարևորՀասարակություն

Սահմանադրության օրը՝ սահմանին. ՀՀ նախագահը Սյունիքում է

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ:

Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում:Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է տեղի մարտական դիրքեր: ՀՀ նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը:

«Գուցե իմաստն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը պաշտպանում է ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը: Դուք պաշտպանում եք մեր Հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, մեզ բոլորիս, ինչի համար շնորհակալ ենք: Իհարկե, պետք էր 1,5 ժամ բարձրանալ այս բարձունքը, որպեսզի տեսնենք ձեզ»,-ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը կարևորեց սահմանապահների աշխատանքը՝ ընդգծելով, որ անձնուրաց իրականացնում են իրենց ծառայությունը՝ լինի ամառվա շոգ, թե ձմեռվա ցուրտ: ՀՀ նախագահը սահմանապահներին մաղթեց հաջողություն, բարի ծառայություն:

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից
Ցուցադրել ավելի
Back to top button