Հասարակություն

Ծարավ Աղբյուրում կբացվի «Համալսարանական» պուրակը

Այսօր երեկոյան տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը՝ տեղեկացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորումը։ Պուրակը Երևանի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում է:

«Համալսարանական» պուրակը նվիրվում է Մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին:

Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 6000 քմ: Տնկվել են մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառեր և թփեր: Տարածքը ցանկապատվել է, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կահավորվել են մանկական խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Պուրակի տեսքն ամբողջացնում է գունավոր, լուսային շատրվանը:

Պուրակի կառուցապատման արժեքն էր շուրջ 200 մլն. ՀՀ դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button