ԿարևորՀասարակություն

Այսօր Հայաստանը նշում է ՀՀ Սահմանադրության օրը


Այսօր Հայաստանը նշում է ՀՀ Սահմանադրության օրը: Գործող Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին: 2005 եւ 2015 թվականներին կրկին հանրաքվեով այն փոփոխվել ու լրացվել է:

2015 թվականին կատարված փոփոխություններով Հայաստանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

ՀՀ Սահմանադրության Հոդված 1-ի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2-ում էլ սահմանվում է, որ  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային:

Ցուցադրել ավելի
Back to top button