ԿարևորՏնտեսական

Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը կբացառվի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարությունն այս որոշումն ընդունել է հուլիսի 4-ի նիստում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուր այցի շրջանակներում։

Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է նմանօրինակ համաձայնագրերի կնքման միջոցով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև ապրանք­­ների և ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդ­կանց շարժի, ինչպես նաև տնտե­սա­կան կապերի զարգացմանը և խորացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button