ԼուրերԿարևորՔաղաքական

Պայքարին կմիանան հասարակական գործիչները

Կառավարությունը հայտարարել է մրցույթ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով:

Մրցույթին մասնակցելու պայմաններին հնարավոր է ծանոթանալ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ֆեյսբուքյան էջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որը ղեկավարելու է հենց ինքը՝ վարչապետը։ Խորհրդի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականությունների վերաբերյալ որոշումների ընդունումը: 

Խորհրդի աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը: Խորհրդի կազմում են լինելու նաև կառավարության աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը քննարկման փուլում են և կառավարության հաստատմանը դեռ չեն ներկայացվել։ Ըստ նախագծի՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվելու է հատուկ ինստիտուտների միջոցով։

Ռազմավարության հեղինակները նախատեսում են հակակոռուպցիոն առանձին ինստիտուցիոնալ մարմնի ստեղծում։ Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանումով։ Հակակոռուպցիոն կոմիտեից զատ գործելու է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Ցուցադրել ավելի
Back to top button