ԼուրերԿարևորՀասարակություն

Ինչ ճակատագիր է սպասվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսին»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակ է գրել դատախազությանը` կապված Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հարցի հետ կապված: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է, որ հիմա որոշելիքն արդեն իրավապահ մարմինների տիրույթում է։

«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալը, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր», — ասաց պաշտոնյան՝ գործընթացը որակելով որպես հանրային սեփականության վերադարձ։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցին:  Բաբայանն ասաց, որ արդեն իսկ շրջանառում են կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի  որպես նվեր:

Մամուլում գրվել էր, թե հյուրանոցը չի գործում և աղբանոցի է վերածվում։ Բաբայանը հաստատեց, որ հյուրանոցը չի գործում, բայց հերքեց աղբանոցի վերածվելու մասին լուրերը: Իսկ թե ինչու չի գործում,  Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը խնդրեց այդ հարցով դիմել սեփականատիրոջը՝ Արմեն Ավետիսյանին։ Նրանք որոշել են, որ ավելի նպատակահարմար է՝ չգործի:

Ամառային հանգիստը կօգտագործվի՝ կրթականի օջախների վերանորոգման համար։ Այստեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանալու, մասնավորապես վերանորոգվելու են ավագ դպրոցներ և քոլեջներ:

Կրթության եւ Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում 12-ամյա կրթության անցնելիս՝ ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել այն դպրոցները, որոնք ունեցել են ամենավատ պայմանները։

Կառավարությունը  նախատեսում է  քանդել ու վերակառուցել 5 դպրոց, քանի որ դրանք սեյսմակայուն շինություններ չեն։  Դպրոցներից երկուսը Երևանում են, երեքը՝ մարզերում՝ Մասիս, Ալավերդի, Հրազդան քաղաքներում։ Հարությունյանը նշեց նաև, որ  շինարարական աշխատանքներ իրականացվելու համար  գումար կհատկացվի  Արմավիրի և  Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներին:

Ու թերևս այս  օրերին մամուլի  ուշադրության կենտրոնում հայտնված աղտոտոված  ու ծաղկած Սևանի մասին: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն  ասում է, որ Սևանը աղտոտովում է, քանի որ չեն մաքրվում կեղտաջրերը, անտառային ափամերձ տարածքները:

Ինչո՞ւ է կանաչում Սեւանը. մասնագիտական իրարամերժ կարծիքներ

Նախարարը հավաստիացրեց, որ այս տարի էլ Սևանա լճից ավելի ջրառ չի եղել և մտադիր են անել այնպես, որ հավելյալ ջրառ չլինի առհասարակ։

Ցուցադրել ավելի
Back to top button