ԿարևորՀասարակություն

Ընտրվեց Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը

Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: Ermenihaber.am-ը Ստամբուլի իր աղբյուրներից պարզել է, որ 13 քվեով տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը:

Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածի օգտին։

Տեղապահի պաշտոնը կարևորվում է այն առումով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Կ. Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:

Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր է

Ցուցադրել ավելի
Back to top button