Միջազգային

Գախարիա, գնա՛. ցույցերի ալիքին միացել է նաև Բաթումը

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը: Այսօր երեկոյան  ցուցարարները կրկին հավաքվելու են Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, նույն՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով:

Ցուցարարները հայտարարել են՝ չեն դադարեցնելու ամենօրյա ցույցերը, քանի դեռ բոլոր պահանջները բավարարված չեն: Նրանց երեք պահանջներից երկուսն արդեն բավարարվել են՝ համամասնական ընտրությունները 2020 թվականից և հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ցուցարարներին ցրելու ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելը:

Երեկ ցույցին միացել է նաև Բաթումը: Ծովափնյա Բաթումում բողոքի ակցիայի մասնակիցները «Գախարիա, նամուսն էլ լավ բան է», «Գախարիա, գնա՛», «Նա, ով չի պայքարում, չի կարող հաղթել» գրություններով ցուցապաստառներ են բարձրացրել:

Ցուցադրել ավելի
Back to top button