ԿարևորՀասարակություն

Այսօրվանից ուժի մեջ է մտել մինչեւ 18 տարեկանների անվճար բուժօգնության ծրագիրը

Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են, այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք»,- ասել է նախարարը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաեւ արդեն իսկ եղել է գների համահարթեցում»,- ասել է նախարար Թորոսյանը:

Հիվանդնոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչեւ 18 տարեկանների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button