Հատուկ նախագծեր

Եվրոպական արվեստը լեհական առոգանությամբ

Հայաստանի հանրային ռադիոն լեհական Ադամ Միցկեվիչի ինստիտուտի հետ համատեղ նախագծի շրջանակներում ներկայացնում է հաղորդումների շարք՝ նվիրված ժամանակակից լեհ արվեստագետներին, որոնք որոշում են եվրոպական մշակույթի ապագան։ Նրանց հետ զրուցել է եւ հաղորդումների շարքը պատրաստել է Մարկ Գրիգորյանը։

Անջեյ Ստասյուկի ճանապարհները

Անջեյ Ստասյուկը Լեհաստանի ամենահայտնի ու հանրաճանաչ գրողներից է։ Բազմաթիվ մրցանակների` այդ թվում Եվրոպական գրական մրցանակի եւ լեհական «Նիկե» մրցանակի դափնեկիր է։ Նրա գրքերը թարգմանվել ենեվրոպական գրեթե բոլոր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

Երբ հայ խոշորագույն հրատարակիչներից մեկին հարցրի՝ նախատեսո՞ւմ է արդյոք հայերենով հրատարակելՍտասյուկի գրքերը, նա ափսոսանքով նշեց, 

Հարցազրույցը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ:

Ալտհամերի տարածությունը

Պավել Ալտհամերը ավանգարդիստ քանդակագործ է։ Ավելի ճիշտ, ոչ միայն քանդակագործ։ Նա ժամանակակից արվեստի տարբեր՝ պերֆորմանսի եւ ակցիայի ժանրերում աշխատող արվեստագետ է։

Այս եզրույթները կբացատրեմ ավել ուշ, իսկ հիմա ասեմ, որ Ալտհամերին հրավիրում են աշխատելու աշխարհի տարբեր երկրներ։ Նրա ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Լեհաստանում, այլեւ ԱՄՆ- ում, Կանադայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում…Կարելի է համարձակորեն ասել, որ նա այն արվեստագետներից է, որոնք որոշում են եվրոպական ավանգարդ մշակույթի ներկան եւ ապագան։

Ավանգարդ մշակույթը Հայաստանում այնքան էլ հայտնի չէ, թեեւ հայ նկարիչների գործերը գնահատվում են աշխարհում։ Բարձր գնահատանքի ապացույցը, մասնավորապես, Հայաստանի մշտական մասնակցությունն է Վենետիկի բիենալեին՝ աշխարհի ամենահայտնի եւ հեղինակավոր ֆորումներից մեկին։

արցազրույցը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ:

Քշիշտոֆ Վարլիկովսկու ազատությունն ու կասկածները

Թատերական եւ օպերային ռեժիսոր Քշիշտոֆ Վարլիկովսկուն Հայաստանում գրեթե չեն ճանաչում։

Սակայն նա մշակույթի այն գործիչներից է, որոնք որոշում են եվրոպական թատրոնի այսօրվա ու վաղվա օրը։ Վարլիկովսկին Եվրոպայի լավագույն բեմերում թատերական եւ օպերային 50-ից ավելի ներկայացումների հեղինակ է։ Նրա աշխատանքների մասին խոսում են շատ երկրներում, քննարկում դրանք, սովորում դրանցով։

Քշիշտոֆ Վարլիկովսկու  հետ հանդիպեցինք Կրակովի հյուրանոցներից մեկում։ Մեր զրույցն անցնում էր ներքնահարկում, որտեղ, կարծես, ժամանակ առ ժամանակ խնջույքներ էին անցկացվում։ Մեր շուրջն անկանոն տեղադրված սեղան-աթոռներ էին, սակայն ռեժիսորին դա չէր հուզում։ Ներողություն հայցելով, որ աչքերի խնդիրների պատճառով չի հանում մուգ ակնոցը, միանգամից սկսեց խոսել ստեղծագործող մարդու ներքին ազատության իր պատկերացումների մասին, պատմեց, թե ինչպես է 1990-ական թվականներին ստեղծվել հետկոմունիստական  Լեհաստանի նոր թատրոնը, մտորեց եվրոպական թատրոնի ներկայի եւ ապագայի մասին։

Սյուրռեալիստական վիճակը կարծես ընդգծում էր տեղի ունեցածի թատերականությունը։ Վարլիկովսկին անգլերեն էր խոսում, նրա բարակ մատները թռչում էին սեղանի վրայով՝ ընդգծելով իր համար կարեւոր մտքերն ու խոսքերը։

Հարցազրույցը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ:

Քշիշտոֆ Պենդերեցկու հայ տատիկը ու «Չարչարանքներ՝ ըստ Ղուկասի»

Կարծում եմ՝ Քշիշտոֆ Պենդերեցկուն կարելի է անվանել մեծ կոմպոզիտոր։

Մակդիրներին նա սովոր է։ Պենդերեցկու մասին խոսում եւ գրում են որպես ապրողների մեջ ամենանշանավոր կոմպոզիտորի, անվանում՝ լեհ մեծագույն կոմպոզիտոր։ Նա իր սերնդի անվանի երաժիշտներից է, արժանացել է տասնյակ կոչումների եւ պարգեւների, համալսարանների պատվավոր դոկտոր եւ բազմաթիվ ակադեմիաների անդամ է։

Մասնագիտական ամսագրերը Պենդերեցկու երաժշտությունը բնորոշում են որպես վառ, հրապուրիչ, արտահայտիչ, նորարարական, իսկ նրա կոմպոզիտորական ոճը՝ գյուտարարական, ոչ սովորական ու միեւնույն ժամանակ նաեւ հիմնարար։

Ցուցադրել ավելի
Back to top button