ԿարևորՔաղաքական

Հայ-ռուսական հարաբերություններին բնորոշում տալու կարիք չկա. Պուտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը հետաքրքիր կլինի հայկական կողմի համար, քանի որ այն նաև առիթ է գործընկերների հետ հանդիպելու համար։

Պուտինը հայտարարել է, որ կարիք չկա նույնիսկ բնորոշել հարաբերությունները, քանի որ դա պարբերաբար արվում է ու նույնկերպ հիշատակվել է Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանը, հիշեցրեց Պուտինը, Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է:

«Կան նաև այլ պահեր, որոնք ցույց են տալիս հարաբերությունների հատուկ դաշնակցային որակը։ Ուրախ եմ եւս մեկ անգամ Ձեզ հետ հանդիպել, այսօր նաեւ այստեղ՝ Պետերբուրգում ու քննարկել հարաբերությունների ամբողջ համալիրը»,- ասել է Պուտինը։

Աղբյուրը
primeminster.am
Ցուցադրել ավելի
Back to top button