Վերլուծական

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռիսկերը

Նախիջևանում երկու օրից թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ են սկսվելու։ Դրանք կտևեն մինչև հունիսի 11-ը:  Համատեղ զորավարժությունը կկոչվի «Անխախտ եղբայրություն2019»՝ հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ը:

Զորավարժությունների անցկացման համար  զինտեխնիկան արդեն պատրաստ է, լուսանկարները հրապարակել են ադրբեջանական կայքերը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝թե՛ զորավարժությունները, թե՛ Բաքվից հնչող հայտարարությունները լարվածության աճին նպաստողքայլեր են: 

Նա պատահական չի համարում ԵԱՀԿ միջնորդների վերջին հայտարարությունում տեղ գտածձևակերպումը, որով կողմերին կոչ էր արվում  առավելագույն զսպվածություն ցուցաբերել իրավիճակիսրացումից խուսափելու համար:

«Այդ քայլերով Բաքուն ցույց է տալիս, որ տրամադրված չէ կառուցողական բանակցությունների: Մենք շարունակելու ենք առաջ մղել մեր խաղաղության օրակարգը, մթնոլորտի առողջացման ու հետագայում ձևաչափի լիարժեք վերականգմանն ուղղված: Բանակում կատարվող ռեֆորմները ցույց են տալիս, որ հաշվի ենք առնում ռիսկերը»:

Ռիսկային են առհասարակ բոլոր զորավարժությունները, սակայն հայկական կողմը հաշվարկում էբոլոր ռիսկերը՝ վստահեցնում է ադրբեջանագետը:

Թեև ռազմական գործողությունների վտանգը երբեք չի վերացել, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանիներքաղաքական իրավիճակը և սպասվող խորհրդարանական ընտրությունները, Բաքուն նման քայլիչի գնա։ 

Ցուցադրել ավելի
Back to top button