Հասարակություն

Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի է. Սասուն Խաչատրյան


«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այն ենթադրում է նաև հետախուզվողին վարույթ իրականացնող մարմին ներկայացնելը: Միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ չի կարող հետախուզում հայտարարվել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես մեղադրյալ հետախուզում հայտարարելու հարցին և վերջինիս կողմից հայտարարությանը, թե ինքը ՀՔԾ-ին տեղյակ է պահել իր գտնվելու մասին և կարիք չկար հետախուզում հայտարարելու, ասաց՝ Վահագն Հարությունյանը Հայաստանի սահմանները լքել է այս տարվա հուլիսին:

Հարցին, ինչու մինչ այդ նրան հարցաքննության չեն կանչել, Սասուն Խաչատրյանը  պատասխանել է՝

«Հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ունենա արդյունավետություն, այսինքն` անձը կանչվում է հարցաքննության, երբ ունենք տրվելիք հարցեր և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի: Այս հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին: Ոչ ասեկոսեները, ոչ օպերատիվ տվյալները, այլ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցներն են հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ»:

Back to top button