Վերլուծական

Ստամբուլյան հռչակագրի արձագանքները

Ստամբուլում երեկ Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործանախարների ընդունած հռչակագիրը հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում անհանգստության տեղիք չի տվել:

Թեև այնտեղ ընդգծվում է են ղարաբաղյան  հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտել է, որ ղարաբաղյան խնդրով զբաղվում է Մխ-ը և այդ հռչակագիրը որևէ նշանակություն չունեցող փաստաթուղթ է:

«Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է», Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած հռչակագրին արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ն:

«ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ամրագրված են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք ներկայցված են որպես մեկ ամբողջություն: Այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս, դրան հակասող ձևակերպումներն արհեստածին են ու որևէ աղերս չունեն հիմնահարցի կարգավորման հետ»,- պարզաբանում է  ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ստամբուլում երեկ կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հորդորեց ուշադրություն չդարձնել հռչակագրում տեղ գտած ձևակերպումներին առհասարակ, քանի որ պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգային մանդատ ունեցող ձաևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ումբն է: Միևնույն ժամանակ նա նաև նկատում է.

«Իրանը միշտ էլ արտահայտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին և դա գաղտնիք չէ»:

Վահրամ Աթանեսյանը նաև հանդարտության կոչ է անում՝ Իրան-Թուրքիա-Ադրբեջան ընդունված եռակողմ հռչակագիրը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա ասում է:

«Դա այդ երկրների մասնավոր տեսակետն է»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նախ ճշգրտում  է փաստաթղթում տեղ գտած  ձևակերպումները, հետո նաև  նկատում՝  պետք չէ թյուր սպասումներ  ունենալ, թե Իրանը կարող է ազգերի ինքնորոշման իրավունքը երբևէ կարևորել.

«Նշվում է, որ կողմերը հարգում, են միմյանց տարածքային ամբողջականությունը և նշվում է որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքներին համապատասխան: Սովորական փաստաթուղթ է, առաջին անգամ չէ, որ նման փաստաթուղթ է ընդունվում: Միամտություն կլինի կարծել, որ Իրանը հանդես կգա ազգերի ինքնորոշման իրավունքի օգտնի, քանի որ ինքն էլ իր երկրի ներսում շատ էթնիկական խնդիրներ ունի»:

Իրանագետը խորհուրդ է տալիս չգերագնահատել Ստամբուլյան հռչակագրի  կարևորությունը և դրան հանգիստ վերաբերվել:

Back to top button