Հասարակություն

Արտակ Բեգլարյանը՝ Արցախի ՄԻ պաշտպան

Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանը 29 կողմ ձայնով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Մելիքյանը, որը սեփական դիմումի համաձայն ազատվել էր ՄԻՊ-ի պաշտոնից:

2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության:

 

Back to top button