ԿարևորՀասարակություն

Խորհրդարանը քննարկում է համաներման հարցը

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո:

Back to top button