Մշակույթ

Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում կշնորհվի

Որոշում կայացրի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետի պաշտոնակատարը։

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երվանդ Մանարյանին տեսության։

Back to top button