ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու:

Այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը:

Վարչապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն այսօր է՝ մինչև ժամը 18:00-ն: Ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին: Սա վարչապետի ընտրության 2-րդ փուլն է։

Վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, որի մասով հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին:

Back to top button