Հասարակություն

Դդմատոնը՝ կենդանաբանական այգում՝ միջազգային համաժողովի անդամների մասնակցությամբ


Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի միջազգային համաժողովը:

Այսօր համաժողովի մասնակիցներն այցելել են կենդանաբանական այգի, մասնակցել ամենամյա «Դդմատոնին»  և  ներկա գտնվել «Ծղոտե քանդակների» բացմանը:

 

 

Ավելի քան 120 ներկայացուցիչ աշխարհի 80 երկրի կենդանաբանական այգիներից և համանման գիտական այլ կենտրոններից այս օրերին Երևանում է. մայրաքաղաքի կենդանաբանական այգին այս տարի հյուրընկալել  է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցացիայի 24-րդ համաժողովը։

Տարբեր երկրների, տարբեր մշակույթների, սակայն մեկ գաղափարի ու նպատակի շուրջ հավաքված մասնագետները չորս օր շարունակ մեկ հարկի տակ միմյանց են փոխանցելու են  իրենց փորձն ու գիտելիքները:

Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Սպիցինը վերջին անգամ Երևանի կենդանաբանական այգում եղել է 35 տարի առաջ, ասում է՝ այգին իր հիշողություններում տխուր ու մռայլ տեսք ուներ:

Այսօր կարծես  այլ այգում լինեմ՝ ասում է:

Վլադիմիր Սպիցին. Հիմնական խնդիրները, որոնք առաջնային են լուծման համար չորսն են՝ կենդանիների բուծումը, անհետացող տեսակների պահպանումը, կրթական ասպեկտը, կենդանաբանական այգիներում ըստ պատշաճի գիտական ուսումնասիրություններ անցկացնելն, ինչպես նաև կենդանաբանական այգիներում մարդկանց հանգստի հարցը:

Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցացիան հիմնադրվել է Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների առաջատար կենդանաբանական այգիների տնօրենների նախաձեռնությամբ և Մոսկվայի կենդանաբանական այգու հենքի վրա՝ 1994 թվականին:

Այն ժամանակ նման կառույցի ստեղծման նպատակը Խորհրդային միության փլուզումից հետո գործնական և գիտական  կապերն ու համագործակցության եզրերը պահպանելն էր:

Այսօր համաժողովի նպատակներն, իհարկե, փոխվել են, ասում է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Համաժողովի առաջնային նպատակը մեկն է՝ մեր մոլորակի վայրի բնության և կենսաբազմազանության պահպանութունը՝ ի շահ մեր սերունդների։ Եվ այդ գործում ներդրում կարող են ունենալ հենց կենդանաբանական այգիները, ասում է:

Երևանի կենդանաբանական այգին այսօր սովորականից մարդաշատ էր. մի քանի մրցույթ ու փառատոն նույն տեղում, իրար կողք կողքի էին:

«ԴԴՄԱՏՈՆ» մրցույթն այս տարի պաշտոնական բացում չունեցավ, փոխարենը  ավելի քան 120 ներկայացուցիչներ աշխարհի 80 երկրների կենդանաբանական այգիներից և համանման գիտական այլ կենտրոններից, ովքեր մասնակցում են համաժողովին լուսանկարվեցին՝ իրենց միասնական նկարով բացելով փառատոնը:

Փառատոնին մասնակցում են Երևանի դպրոցների երեխաներ ու իսկական տոն ստեղծում հենց կենդանիների համար: Նրանց ճաշացուցակն այսօր բազմազան է:

Դդմատոնն այգու այսօրվա միակ միջոցառումը չէր, այգին այսօր զարդարում էին նաև արվեստագետ Մելս Գևորգյանի ծղոտե քանդակները:

Թե ինչպես պատրաստել  դրանք, սովորեցնում էր անձամբ վարպետը:

Back to top button