Տնտեսական

Տարին կամփոփենք 5,3 տոկոս տնտեսական աճով. ԱՄՀ կանխատեսումները

Առաջիկա օրերին Ազգային վիճակագրական կոմիտեն կամփոփի այս տրավա առաջին տասը ամիսների տվյալները:  Նախորդ ինն ամիսների ցուցանիշերով մեր երկրի տնտեսությունում դանդաղում է արձանագրվել:

Հիմնական անկումը հանքարդյունաբերության ոլորտում է՝ նաև Թեղուտի փակմամբ պայմանավորված:  Միջազգային կառույցների կանխատեսումները, սակայն, հուսադրող են:

Միջազգային կառույցները վերանայել են Հայաստանի տնտեսական ցուցանիշերի մասին իրենց կանխատեսումները: ԱՄՀ-ն կարծում է, որ տարին կամփոփենք 5,3 տոկոս տնտեսական աճով: Նախորդ վերլուծությամբ կառույցը 4,1 տոկոս աճ էր կանխատեսում:

Հայաստանի փորձագետները, սակայն, տնտեսական զարգացումներում թվերն այնքան էլ չեն կարևորում, կարծում են՝ կարևորն արդյունքներն են:

Տնտեսագետը կարծում է, որ միջազգային կառույցներն ավելի պահպանողական են և զարգացումներին  փոքր-ինչ ուշ են արձագանքում: Ասատրյանն անցյալ տարվա 7,5 տոկոս տնտեսական աճն է մատնանշում:

Սա ներառական տնտեսական աճի ապահովումն է, որի մասին վերջին տարիներին շատ է խոսվում: Հայաստանի նոր  կառավարությունը կարծում է, որ  ներառական տնտեսական աճի հասնելու համար պետք է փոխել տնտեսական քաղաքականությունն  ու տնտեսության կառուցվածքը՝ նվազեցնել հանքարդյունաբերության կշիռն ու ավելացնել ՏՏ ոլորտի բաժինը:  Արտահանման ծավալների նկատելի կրճատումը փորձագետները պայմանավորում են  հանքարդյունաբերության ոլորտի անկմամբ:

Տարեսկզբից չի աշխատում հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտը:  Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝  բնապահպանական խնդիրների  հետ  պետք է հաշվի նստել, բայց չանտեսել կապիտալի կուտակման  ու աշխատատեղերի  ստեղծման կարևորությունը:

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը  պնդում է ՝ պետք է կարողանանք  կարճաժամկետ շահը ստորադասել երկարաժամկետին: Սա՝ ըստ Մանուկյանի, միայն հանքարդյունաբերությանը չի վերաբերում:

Այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի  տնտեսությունում աճ ապահովել են հիմնականում ծառայությունների ( 19.8 տոկոս), ու առևտրի շրջանառության (8.8 տոկոս) ոլորտները,  շինարարությունը ( 3.5 տոկոս) և արդյունաբերությունը ( 0.9 տոկոս): Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բացասական ցուցանիշ՝ մոտ 5 տոկոս անկում: Սա մասնագետները սեզոնայնությամբ են  բացատրում:

Թե ինչպիսին կլինեն հոկտեմբերի տնտեսական ցուցանիշերը ԱՎԿ-ն կամփոփի առաջիկա երկու օրերին:

Back to top button