Միջազգային

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանոքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։

Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։

Երեկ մի տղամարդ ներխուժել էր սինագոգ այն պահին, երբ հավատացյալները աղոթում են, և կրակ էր բացել: Դրա հետևանքով զոհվել էին մեկ տասնյակից ավելի մարդիկ:

Back to top button