Հասարակություն

Հայաստանը նոր շունչ տվեց նրան. Ռադիոլուրի զրույցը՝ Ֆրանսահայ գործարարի հետ

Ամուսնության նպատակով Մարսելից Հայաստան ժամանած Վահե Գյուզելյանը թեև դեռ չի կարողանում իր այդ երազանքն իրականացնել, սակայն հաջողությամբ բիզնես է սկսել՝ ունենալով պահանջվող գումարի ընդամենը մեկ երրորդը:

«Pizza E Vino»-ի սեփականատերը անձամբ է պատրաստում տարատեսակ պիցցաներ ու համեղ այլ կերակրատեսակներ և հորդորում դրսում ապրող հայերնակիցներին վերադառնալ Հայաստան կամ գոնե՝ սխալ ուղղորդումներ չանել հայաստանցիներին:

2010 թվականին Վահե Գյուզելյանը Մարսելից Ժամանեց Հայաստան ու հետո արդեն, ինչպես ինքն է ձևակերպում,  մարմինը գնաց Ֆրանսիա, հոգին մնաց Հայաստանում:

7 տարի միայն Հայաստան վերադառնալու մասին երազանքն ի վերջո 2017 թվականին իրականություն դարձավ ու Վահեն Ժամանեց Հայաստան՝ գործ սկսելու, ընտանիք կազմելու և մշտական բնակություն հաստատելու համար:

Ֆրանսահայ ընկերները կատակում էին,  կանխասեսում, որ 6 ամիս անց կվերադառնա Ֆրանսիա, Հայաստանում անհնար էին համարում գործ հիմնելն ու հիմնական բնակություն հաստատելը: Սակայն Վահեն խառնեց բոլորի խաղաքարտերը: 6 ամիս Հյաստանում հանգստանալուց հետո որոշեց գնել  մի տարածք, այնտեղ պիցցա պատրաստել ու  կոչել՝ «Pizza E Vino»:

«130 քմ տարածք է : Բանկը գումար տվեց: Պատրաստում եմ պիցցա, հումուս են սիրում»:

Գործերն այդքան էլ հաջող չեն, սակայն Վահեն ելքը գտել է. որոշել է տարածքի մի մասը վարձակալության հանձնել , որպեսզի կարողանա մարել բանկից վերցրած գումարը:  Դժվարություններն անհանգստանալու հիմք չեն տալիս Վահեին, Ֆրանսիայում  վիճակն ավելի վատ է, և եթե այնտեղ բնակվողները դրա մասին չեն խոսում, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լավ է ու հեշտ՝ ի հակադրություն դրսում հեշտ կյանք փնտողների ասում է Վահե Գյուզելյանը:

«Հարկերն այստեղ քիչ են , Ֆրանսիայում 50 տոկոս է: Երբ դժգոհում են,  սուտ են ասում»:

Հայաստանի քաղաքացիություն Վահեն չունի, քանի որ արդեն երկքաղաքացի է՝  Ֆրասիայի ու Լիբանանի քաղաքացիություն ունի: Հայաստանում կեցության իրավունք ստացել է ու սիրով է ապրում հայրենիքում: Հասցրել է նկատել, որ  սննդի ու սպասարկման հարցերում հայերն ավելի քմահաճ են , քան ֆրանսիացիները, սակայն Հայաստանը նոր շունչ  ու թևեր է տվել նրա, երբեք չի մտածում Մարսել վերադառնալու մասին:

Կատակասեր , դրական տրամադրվածությամբ , լավատես Վահեն միայն մի մեծ հորդոր ունի Հայաստանում բնակվող հայերին.  խնդրում է սխալ չուղղորդել հայրենադարձներին.

Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը արձանագրում է՝ վերջին ամիսների ընթացքում հայրենադարձների թիվը զգալի ավելացել է: Ընդհանուր առմամբ, 350-400 ընտանիք կամ մոտավորապես 800 հայրենադարձ կա Հայաստանում՝ ասում է:

Հայրենադարձության ու հաջողված գործ ունենալու գաղնիքին տիրապետող 50-ամյա  Վահե Գյուզելյանը պատրաստ է իր հմտություններով, գիտելիքներով, անգամ ավանդների արդյունավետ պահպանման խորհուրդներով կիսվել ցանկացողների հետ, քանի որ Մարսելում նաև ապահովագրական գրասենյակ է ղեկավարել: Սպասում է ԿԲ-ի լիազորագրին: Մտածում է՝ այդ հարցում ևս օգտակար լինի, միաժամանակ  լրացուցիչ գումար վաստակի:

Back to top button