Մշակույթ

Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում

Երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են:

Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև «Miraif» նախագծի գեղրավեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Համերագային ծրագրում մասնակցություն կունենա նաև Լևոն Մերաբովը: Ավագ սերնդին նա հայտնի է «Робот» (Ալլա Պուգաչյովա), «Домовой» (Կլավդիա Շուլժենկո), «Пятое время года» (Մուսլիմ Մագոմաև) երգերով: Խորհրդային տարիներին Լևոն Մերաբովը 10 տարի հեղակավարել է Մագոմաևի ջազային նվագախումբը:

Back to top button