ԿարևորՄիջազգային

Մարդատար Boeing 737-ը կործանվել Է Ջակարտայից թռիչքից հետո

Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական գործակալությունը տեղեկացրել է, որ ռադարներից անհետացած ուղևորատար Boeing 737-ը ծովն է ընկել, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ ինքնաթիռը մայրաքաղաք Ջակարտայից Փանքլիփինանգ քաղաք է ուղևորվել, որը Բանկա կղզում է գտնվում:

Օդանավի հետ կապը կորել է թռիչքից 13 րոպե անց: Հայտնի է դարձել, որ կործանված ինքնաթիռում 188 մարդ է եղել: Փրկարարներն արդեն ինքնաթիռի բեկորներ և իրեր են հայտնաբերել:

Back to top button