Սպորտ

Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտել բրոնզե մեդալի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալը բերեց Արթուր Շահինյանը /87 կգ/:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ մեր թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը /97 կգ/ վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել երրորդ տեղի համար պայքարին:

Այսպիսով մեր թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը /82կգ/ և Արթուր Շահինյանը /87 կգ/:

Back to top button