Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Նախօրեին 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց Նորայր Հախոյանը:

82 կգ քաշային կարգում, սակայն, բրոնզե մեդալ կարողացավ նվաճել Մաքսիմ Մանուկյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում հաղթանակ տոնեց իրանցի Սայեդ Մորադ Աբդվալիի նկատմամբ՝ հաղթելով 4;1 հաշվով:

Մանուկյանը առաջին մեդալն է բերում Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ:

Back to top button