Հասարակություն

Սիրիայից՝ Հայաստան. դժվար ճանապարհ մինչ այն պահը, երբ սահմանապահն ասաց՝ «Բարի գալուստ հայրենիք»


Սիրիական պատերազմից փրկված ու փորձություններով հայերնիք հասած, ապա գործ հիմնած մարդու հաջողված օրինակ է Գևորգ Բերեջիկլյանի՝ ինչպես ինքն է ասում «զրոյից բիզնես սկսելու» օրինակը:

Ուրիշ տեղ գնալու մասին խոսք անգամ չկա: Սկզբում շատ դժվար էր, բայց եթե կա կամք ու նպատակ, խոչընդոտները հաղթահարելի են:

62-ամյա Գևորգ Բերեջիկլյանի օրը սկսվում է Երևանում գործող խանութ-արտադրամասում՝ քաղցրավենիքներ պատրաստելով: Արևելյան քաղցրավենիքների համն արդեն ծանոթ է երևանցիների քիմքին։ «Պիստակը» կայուն գնորդներ ունի՝ ասում է վարպետ Գևորգը:

Մոտ 2 տարի սիրական պատերազմի ճիրաններում անցկացնելու հետո՝ 2013 թվականի սեպտեմբերին, ի վերջո, ընտանիքի հետ վարպետ Գևորգը տեղափոխվում է հայրենիք։ Այլ երկիր տեղափոխվելու, ավելի լավ պայմաններում ապրելու միտք անգամ չի ունեցել, պատերազմն առիթ էր հայրենիք գալու համար՝ ասում է:

Սիրայից Հայաստան՝ Թուրքիայով. ճանապարհը բարդ էր, ուղեկցվում էր ձերբակալություններով ու երկարատև հարցաքննություններով.

«4 ժամ ձերբակալված է եղել, Ցեղասպանությունն անցավ աչքերի առջևով: Տղան զինվորական տարիքի էր ու պետք է գնար ծառայության, դրա համար թույլ չէին տալիս դուրս գալ»:

Վարպետ Գևորգը հուզված մի պահ լռեց, որդին է միջամտում՝ ոգևորված հիշում Հայաստանի սահմանապահների ողջույնի խոսքը:

Գալով հայրենիք՝ վարպետ Գևորգի ընտանիքը հայտնվեց անելանելի վիճակում։ Պատմում է՝ որևէ օգնություն չի ստացել, սկզբում հաստատվել է կնոջ բարեկամների տանը, այնուհետև տուն վարձել։ Մինչեւ այսօր էլ վարձակալած բնակարանում է ապրում:  Թե ինչպես է հաջողվել սկսել գործը՝ շատ չի մանրամասնում: Պատմում է, որ  նախ շեֆ խոհարար է աշխատել,  այնուհետև տնային պայմաններում սկսել է  քաղցրավենիք թխել, հետո տեղափոխվել է 18 քմ տարածք, որը ծառայել և որպես խանութ, և որպես արտադրամաս:

«Գտա գումար, հետո վարկ տվեցին այսօր արդեն ընդլայնել է: Ամբողջը ամփոփ ներկայացնել»:

Սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանի տեղեկացմամբ՝ 2011 թ-ից հետո  սիրական խնդրի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 25 հազարի մարդ՝ հիմնականում սիրիահայեր։ Թեև Հայաստանը  պատրաստ չէր ընդունելու մեծաքանակ փախստականների, սակայն գործընկեր կազմակերպությունների հետ կարողացել են որոշակի աջակցություն տրամադրել։ Ամեն տարի 650- 1000 ընտանիքի համար հատկացվել են բնակարանի վարձավճարներ, 1000-ից ավելի էլ ուսման վարձավճարներ են տրամադրվել՝ ասում է.

«Մենք աշխատել ենք որ լուծվեն կենսական նշանակության հարցեր»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանի տվյալներով՝ 2013-ց 2018 թվականը Սիրիայից փախստականներին հատկացվել է 9 մլն դոլար աջակցություն:

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի կարծիքով՝ այսօր Հալեպում մոտավորապես 18 հազար հայ կա, դպրոցները գործում են, եկեղեցիները նույնպես, մարդիկ իրենց գործով են զբաղված ու սպասում են, որ իրավիճակը շուտով կշտկվի՝ ասում է:

«Սիրիան այսօր վերականգնվում է, սպասում են, որ շուտով հաղթանակի մասին կհայտարարվի»:

Թե իրականում որքան կտևի սիրիական ճգնաժամը՝ պարզ չէ, պարզ չէ նաև կվերադառնա՞ն Հայաստանում ապաստանածները Հայեպ, թե՞ ոչ։ Բայց վարպետ Գևորգի համար այս երկընտրանքը գոյություն չունի։ Ցույց է տալիս զրոյից սկսած բիզնեսի դրական օրինակը եւ ասում՝ կմնա Հայաստանում:

Back to top button