Հասարակություն

Թալիշ առաջնորդի ուղերձը իր ժաղովրդին


Սեպտեմբերին Ռուսաստանում ձերբակալված Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդային ռուսական կողմն օրերս արտահանձնել է Ադրբեջանին: Կա համոզվածություն, որ Ադրբեջանում նրան տանջանքներով լի մահ է սպասում։ Իրենց ազգային շարժման առաջնորդի պաշտպանության համար թալիշները ոտքի են կանգնել:   

Իր ժողովրդին բանտից ուղերձ է հղելով՝ Թալիշ առաջնորդը շեշտել է, որ տեսնում է, թե ինչպես է ազատության եւ պայքարի կրակն ամեն օր թեժանում

Տեսնում եմ, թե ինչպես են բոլոր թալիշները մի բռունցք դարձել եւ դա ինձ ավելի է ոգեշնչում, պայքարելու, ուժ ու եռանդ տալիս՝ գրել է թալիշ առաջնորդը՝ նշելով, որ ոչ մի բանտ իրեն չի կոտրել եւ ոչ մի ճնշում իր ժողովրդին չի կոտրելու: Նա կոչ է արել իր ժողովրդին՝ շարունակել ազգայինազատագրական պայքարը եւ ապացուցել, որ թալիշ ժողովուրդն արժանի է  ազատ լինելու:

 

 

«Ուղերձ թալիշ ժողովրդին ստրկությունից»: Այսպես է թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան վերնագրել իր ժողովրդին հղած ուղերձը: «Թաղեք ինձ կենդանի» թալիշ ժողովրդի  պոետ Ալի Նասիրի խոսքրը հիշեցնելով՝ Ֆահրադդին Աբոսզոդան շեշտում է, որ թալիշ ժողովուրդը չունի այլ ճանապարհ՝ կամ պետք է շարունակի ազգային-ազատագրական պայքարը՝ ազատագրվելով, կամ որպես բնիկ ժողովուրդ անհետանա երկրի երեսից:

Կմեռնեմ, բայց չեմ հանձնվի թշնամուն՝ թալիշական ազատագրական պայքարի հիմնական կարգախոսն է հիշեցրել նա, նաեւ՝ այսպիսի համոզմունք  հայտնել.

«Քանի դեռ մեր ժողովուրդը ազատ չէ, քանի դեռ մենք չենք ապրում մեր անկախ պետություն Թալիշստանում, ոչ մի Թալիշ չի կարող իրեն երջանիկ համարել»:

Թալիշ առաջնորդը կոչ է անում իր ժողովրդին՝ պայքարել եւ ապացուցել, որ թալիշ ժողովուրդն արժանի է ազատ ապրելու: Նա հերոս է համարել թալիշցի այն տղաներին ու աղջիկներին, որոնք այսօր ոտքի են կանգնել իրեն եւ այդպիսով իրենց ժողովրդի բարի անունն ու պատիվը պաշտպանելու:

«Թող ադրբեջանական պետությունը եւ ներկա իշխանությունները հասկանան, որ թալիշները չեն ավարտվում ինձ հետ: Թող նրանք իմանան, կարող են ձերբակալել մեզ, սպանել մեզ, բայց նրանք չեն կարողանա կոտրել մեզ, նրանք չեն կարողանա ջնջել մեր սրտում ազատության սերը, չեն կարողանա ճնշել մեր ազգային ազատագրական պայքարը»:

Թալիշ առաջնորդը նաեւ շեշտել է, որ տեսնում է, թե ինչպես է ազատության եւ պայքարի կրակն ամեն օր թեժանում: Իր ուղերձում՝ նա ասում է, որ տեսնում է, թե ինչպես են բոլոր թալիշները մի բռունցք դարձել եւ դա իրեն ավելի է ոգեշնչում, պայքարելու, ուժ ու եռանդ տալիս: Նա ասում է, որ ոչ մի բանտ իրեն չի կոտրել եւ ոչ մի ճնշում իր ժողովրդին չի կոտրելու:


Թալիշական ազատագրական պայքարի առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան իր ուղերձը հետեւյալ խոսքերով է եզրափակել. «Ազատությունը մեզ կանչում է: Կմեռնենք, բայց չենք հանձնվի: Գրկում եմ բոլորիդ եւ հպարտանում ձեզանով»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՖԲ-ի իր էջում անդրադառնալով Ֆահրադդին Աբոսզոդանի ձերբակալությանը նկատում է, որ թալիշական ազգային շարժման առաջնորդը հայ ժողովրդի բարեկամն ու լավ գործընկերն է եւ հույս հայտնում, որ պաշտոնական Երեւանը անտարբեր չի մնա նրա ճակատագրի նկատմամբ: Մեկ հատված մեջբերենք՝ քաղաքագետի կատարած գրառումից.

«Սա Պուտին-Ալիև վերջին հանդիպման արդյունքն է։ Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ օր օրի ավելի մտահոգիչ են դառնում։ Մեր իշխանությունները շատ ուշադիր պետք է լինեն։ Վտանգները շատացել՝ սպառնալիք են դարձել»։

Ադրբեջանն այնպիսի մի պետություն է, որ երբ այդ երկրի բանտում որեւէ մեկը հայտնվում է քաղաքական հետապնդումների արդյունքում, ապա անպայման, այսպես ասած, ճարելու են ինչ-որ գործեր, որով նրան կդատապարտեն եւ բավականին երկար ժամանակով կազատազրկեն: Մեզ հետ զրույցում նկատեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետը ենթադրում է, որ հենց այդպիսի ճակատագիր է սպասվում նաեւ թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային: Փորձագետը նաեւ նկատեց, որ Ադրբեջանում իրականում բավականին պասիվ են նաեւ իրավապաշտպանները, հատկապես, երբ հարցը վերաբերում է քաղաքական հետապնդումներին:

Ըստ էության, այդ ամենն արդեն քաղաքական դաշտում է լուծվում՝ հավելեց ադրբեջանագետը:

Back to top button