Հասարակություն

Ստեփանակերտի եկեղեցու բակի բարեկարգման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու շինհրապարակում, բակի բարեկարգման ժամանակ սալահատակ է բացվել: Շինարարները դրա մասին տեղյակ են պահել Արցախի զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչություն: Ինչպես Ռադիոլուրին ասել է վարչության պետ Արտակ Գրիգորյանը, սալահատակն այս պահին ծածկվել է հողով` այն պահպանելու եւ հնագետների եզրակացությունը ստանալու համար:

Եկեղեցին կառուցվում է Ստեփանակերտի այն թաղամասում, որտեղ 19-րդ դարում ցարական բանակի զորակայաններն էին տեղակայված, հին շինություններից մի քանիսը հիմա էլ օգտագործվում են, սակայն բուն եկեղեցու վայրում ինչ-ինչ կառույցի տեղակայման մասին տվյալները հստակ չեն: Մասնագետներն առայժմ որեւէ եզրակացություն չեն հրապարակել:

Ահա թե ինչ է Արցախում մեր թղթակցին ասել գտածոյի ճակատագրի մասին Արցախի զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության  վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Back to top button