Մշակույթ

Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը

73 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Այս մասին գրում է lenta.ru-ն: Դերասանի մահվան մասին հայտնել է նրա որդին:

Կարաչենցովը շուրջ 40 տարի աշխատել է Մոսկվայի պետական թատրոնում, նկարահավել է մի շարք ֆիլմերում:

2005 թվականի փետրվարի 28-ին Նիկոլայ Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք: Հիվանդանոցում նա ենթարկվել է գանգի տրեպանացիայի և գլխուղեղի վիրահատման: Շուրջ 26 օր նա գտնվել է կոմայի մեջ: Միայն 2007 թվականի մայիսին նա կարողացավ բեմ բարձրանալ: Այնուամենայնիվ այդ ամենն ազդել էր դերասանի խոսքի վրա և այն դժվարությամբ էր վերականգնվում:

2017 թվականի փետրվարի 27-ին Նիկոլայ Կարաչենցովը կրկին ավտովթարի մեջ հայտնվեց: Այս անգամ նա ստացել էր ուղեղի ցնցում: 2017 թվականի սեպտեմբերին դերասանի մոտ ախտորոշվել էր ձախ թոքի քաղցկեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button