Հասարակություն

Արմավիրից կանայք էլ են մեկնում արտագնա աշխատանքի

Արմավիրի մարզից աշխատանքային կին միգրանտը ինքնուրույն է լուծում սեփական խնդիրները:

Արդեն 4 տարի մեկնում է գարնանը, վերադառնում աշնանը: Վարկային բեռը այրի կնոջը ստիպել է թողնել ընտանիքն ու հոգսը ուսերին աշխատանք գտնել Ռուսաստանի դաշնությունում:

Նոր Հայաստանում նոր փոփոխությունները հույսեր են արթնացրել՝  մնալ ու աշխատել հայրենիքում:

 

Լեռնային շրջանների բնակիչների համար Արմավիրի մարզը  գյուղատնտեսական աշխատանքների տեսակետից դիտարկվում է աշխատաշուկա ունեցող մարզ: Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների սկսման պահից մինչև բերքահավաք ու այգեթաղ՝ հողում գործ կա անելու:

Լեռնային բնակավայրերից Արմավիր են տեղափոխվում ընտանիքներով ու ապրում հարազատների տանը կամ վարձով, այն բնակարաններում, որոնց տերերն արտագաղթել են ՌԴ, ԱՄՆ և եվրոպական երկրներ: Հիմա Արմավիրում դժվար է գտնել վարձակալությամբ տրվող ազատ բնակարան: Սակայն աշատաշուկա ունեցող մարզից էլ են արտագնա աշխատանքի մեկնում, գնում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք: Երիտասարդ այրի Աղավնի  Հակոբյանը  հարկադրված է մեկնում:

,,Գյուղատնտսական վարկեր վերցրեցինք, հողում գործ արեցինք, չստացվեց, հետո տոկոսներն ավելացան: Ես չկարողացա այստեղ աշխատանք գտնել, գիտեք, 35 տարեկանից բարձր տարիք ունեցողին շխատանք չեն տալիս, որովհետև մեծ են համարում,,:

Աղավնին  ծնողների ու միակ դստեր հետ  ապրում է Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում: Հող են մշակել ու եկամուտ ստացել մինչև ծնողների ու իր առողջական վիճակի վատացումը: Արգավանդի բարեբեր հողերում Աղավնու ընտանիքը տարիներ շարունակ տարբեր բանջարեղեն է աճեցրել: Հիմա մշակովի հողերի թիվը կրճատվել է, իսկ բանջար-բոստանային մաշակբույսերը՝ փոխարինվել հացահատիկով, որպեսզի հողերը դատարկ չմնան:

,,Առվույտ ու ցորեն ենք ցանել, դրանք քիչ գործ են պահանջում,,:

Ծնողների հոգսը թեթևացրած Աղավնին անտեսելով իր առողջական վիճակն արդեն 4 տարի Ռուսաստան է մեկնում առանց աշխատանքնային խմբերի, անհատական, ինքնուրույն փորձում աշխատանք գտնել, լուծել աշխատանքային միգրանտի փաստաթղթային և  կեցության խնդիրները: Օտար երկրում դժվարություններ միշտ էլ ունեցել է:

,,Փաստաթղթերս թերի եմ կազմում, որովհետև օրինական աշխատանքի թույլտվության համար շատ գումար պետք է մուծեմ, մոտավորապես 20000-25000 ռուբլի:  Ես այնտեղ թաքուն եմ աշխատում, հայերը շատ են, մեկս-մյուսին օգնելով աշխատում ենք,,: Ռուսաստանում աշխատանքային փորձ չունեցող կինը սկզբում աշխատել է մատնահարդար, հետո  հայ գործատուների մոտ թխվածքներ է թխել, ապա աշխատել խանութներում: Ամռան շրջանում տեղափոխվում է ծովափնյա քաղաքներ և աշխատած գումարներն ամեն ամիս ուղղում Հայաստան՝ վարկերի կուտակված պարտքերը մարելու նպատակով:

Տեղից-տեղ տեխափոխվելը, օտար հողում աշխատելը Աղավնուն չի գոհացնում, եթե Ռուսաստանում վաստակած գումարը Հայաստանում կարողանա աշխատել, ապա երբևէ  չի երկմտի, կմնա ու  կաշխատի հայրենիքում:

Թեև ողնաշարի տարբեր տրամաչափի ճողվածքները երբեմն նրան անաշխատունակ են դարձնում, բայց Հայաստանում գտնված ժամանակամիջոցում դարձյալ  աշխատանքի փնտրտուքի մեջ է: Աղջիկն արդեն մի քանի ամիս աշխատում է Երևանի բուժհասատատություններից մեկում, մի քիչ թեթևացրել է հոգսը:  Աղավնի Հակոբյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Ասում է մինչև աղջկա աշխատանքի տեղավորվելը նրան էլ է տարել Ռուսաստան, ծովափնյա քաղաքում հուշանվերների խանութում է աշխատել, ինքը՝ բանջարեղենի և լողազգեստների: Վաստակել են, սակայն Հայաստանում  ռուբլին արժեք չունի:


Հյուրընկալվելով Հակոբյանների ընտանիքում նկատեցի լավ մշակված տնամերձ հողամասը, որտեղ մոլախոտ չես գտնի: Աղավնու մոր՝ տիկին Սուսաննայի ձեռքի գործն է, սիրում է հող մշակել և   ափսոսում, որ հիվանդության ու պարտքերի պատճատով  չեն  կարող լիարժեք աշխատել:

Տիկին Սուսաննան նույնպես սիրում է իր հայրենիքն ու ամուր կպած է հայրենի հողին, հնարավորություններ ունեցել  է արտագաղթելու: Հայաստանի տնտեսական ճգնաժամի տարիներին Սուսաննայի հայրական ընտանիքը և  հարազատները հաստատվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ ինքը մնացել ու ընտանիքին պահել է հայրենիքում:  Նոր իրողության հետ հույսեր են կապում: Աղավնին հույս ունի, որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված  արտագնա աշխատանքի էլ չի մեկնի, կմնա ընտանիքի հետ ու կաշխատի հայրենիքում:

Back to top button