Հասարակություն

Ուժեղ քամու առաջին վնասը

Հոկտեմբերի 25-ին, ժամը 07:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:28-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը քամուց պոկվել է, իսկ մյուս մասը՝ կախվել. առկա է ընկնելու վտանգը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով ամբողջությամբ պոկվել է Բ թաղամասի թիվ 23 հասցեում գտնվող դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքը (մոտ 490 քմ), կոտրվել է մեկ պատուհան:

Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են տանիքի թիթեղյա ծածկը:

Ցուցադրել ավելի
Back to top button