Քաղաքական

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է Հայաստան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին»,- գրել է նա

Բոլթոնը Հայաստանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button