Հասարակություն

Որն էր Երևան-Գյումրի մայրուղին փակած քաղաքացիներ պահանջը


Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ենթակապալառու Սթոունս շինկազմակերպության ավելի քան 60 աշխատակից երեկ առավոտից փակել էին Երևան-Գյումրի մայրուղին Մարալիկի հատվածում՝ Սթոունս շինկազմակերպության վարձակալած գրասենյակի դիմաց։ Պահանջը նույնն է, ինչ սեպտեմբերի 14-ին էր․ աշխատակիցները պահանջում են մինչև 3 ամիս չվճարված աշխատավարձերը։


Շինկազմակերպությունը արդեն ամսից ավել է պարապուրդի մեջ է։ Կես ժամից ավել միջպետական ճանապարհը փակած աշխատակիցները ոստիկանության Անիի բաժնի պետ Ասքանազ Դավթյանի հորդորով բացեցին ճանապարհը 40 րոպեով՝ մինչև շինկազմակերպության պատասխանատուների ժամանումը։


Մոտ մեկ ժամ անց ժամանեց Սթոունս շինկազամակերպության անվտանգության ծառայության պատասխանատուն և հայտնեց` ժամը 4-ին ղեկավարների այցի ու աշխատավարձերի վճարման մասին։


Վերջապես եկան Շինկազմակերպության ներկայացուցիչները, սակայն բերել էին աշխատավարձի միայն չնչին մասը` խոստանալով մնացածը ընթացքում վճարել։ Ցուցարարներին, սակայն, չգոհացրեց այդ պատասխանը, ասացին կշարունակեն փակել ճանապրհը մինչև հարցին լուծում կտրվի։ Սթոունս ընկերության ներկայացուցիչներն էլ խոստացան, աշխատավարձի պարտքն ամբողջությամբ փակել ուրբաթ օրը։

Back to top button