Սպորտ

Պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա կալանավորվելու է․ Փաշինյանի հայտարարությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը:

«ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյանեի հետևից»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտման գործին, Փաշինյանն ասաց․

«Որևէ մեկը չկասկածի՝ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է: Հոգեբանորեն պատրաստ եղեք բացահայտումների ողջ ծավալին»:

Back to top button