Քաղաքական

Վարուժան Ներսիսյանը՝ ԱՄՆ դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Վարուժան Ներսիսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ էր կանչվել Գրիգոր Հովհաննիսյանը:

Back to top button