ԿարևորՔաղաքական

Աժ նիստը մեկնարկել է․ ամբիոնի մոտ վարչապետի թեկնածուն է (ուղիղ)

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը, գրանցվել է 61 պատգամավոր, քվորում կա։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն լրացել է, «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Միանշանակ է  եւ աներկբա, որ դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ, եւ այսօրվա իմ առաջադրումը՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու կրում է ֆորմալ բնույթ։ Ես «Ելք» խմբակցության կողմից առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար։ Աժ ամբիոնի մոտ հայտարարեց ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին և բացատրել՝ իր հրաժարականն ԱԺ լուծարմանը հասնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ օրիանական ճանապարհն է:

Այսօրվա քվեարկությունից հետո կսկսվի վարչապետի ընտրության երկրորդ շրջափուլը: Եվս մեկ անգամ վարչապետի թեկնածության հարց կքննարկվի նոյեմբերի 1-ին: Այդ անգամ էլ  վարչապետ չընտրելուց հետո  Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով, բայց կշարունակի իր լիազորությունները՝ մինչև նոր Ազգային ժողովի կազմավորումը:

Ցուցադրել ավելի
Back to top button