Քաղաքական

Վաղը Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը

Լուսանկարը՝ Associated Press-ի

Հինգշաբթի օրը Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ջոն Բոլթոնը այս շաբաթ արդեն այցելել է Ռուսաստան, նախատեսվում են նրա այցերը նաև Վրաստան և Ադրբեջան:

Back to top button