Հասարակություն

ԱԺ-ն ՍԴ դատավոր է ընտրում

Խորհրդարանում ընթանում են Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի քվեարկությունը։  Հայաստանի նախագահին կողմից ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել է իրավաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն իր ելույթում խոսել է ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտության մասին:
«Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի դերը հանրության և պետական մարմինների ընկալման մեջ: ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը, քանի որ իր առաջնային առաքելությունը մարդու անհատական, հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Ինքս իրավունքի ոլորտով զբաղվում եմ դեռ ուսանող տարիներից, և, կարծում եմ, իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը համապատասխանում են դատավորի մասնագիտական չափանիշներին»,-ասել էր Գրիգորյանը:
Back to top button