Տնտեսական

Միասնական արժույթի ներդրում ԵԱՏՄ օրակարգում չկա. Տատյանա Վալովայա

Թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած իրադարձությունները որևէ կերպ չեն խանգարում ԵԱՏՄ հետ մեր հանրապետության աշխատանքին։ Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ են աշխատում միության անդամ գործընկերների հետ՝ ասում է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

«Հայաստանի ներկայացուցիչները ԵԱՏՄ բոլոր կառույցներում շատ ակտիվ աշխատում  են: Մայիսին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանության արժանացավ զեկույցըոր պատրաստել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Հայաստանի կառավարության հետ միասին, և ուր ամփոփված էին  վերջին երկու տարիներին Հայաստանի մասնակցության արդյունքները։ Դրանք շատ դրական են»:

Եվրասիական շաբաթվա շրջանակներում 25 երկրից Հայաստան ժամանած պատվիրակները, ըստ նրա, քննարկումներում հիմնականում  փորձում են հասկանալ, թե ինչպես պետք է առաջ շարժվի ԵԱՏՄ-ի և հանգում են մտքին, որ պետք է զարգացնել Եվրասիական ինտեգրման գործընթացները՝ ասում է նախարար Տատյանա Վալովայան:

Բոլոր քննարկման ներկայացվող առաջարկներն հիմնականում այն հարցի շուրջ են, որ աշխարհն արագ է առաջ ընթանում և պետք է հասցնել ու համապատասխանել համաշխարհային միտումներին: Աշխարհն այսօր այլ է, քան՝ 5 տարի առաջ էր և կարևոր է նոր տնտեսության մեջ ճիշտ դրսևորվելը՝ ասում է:

ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթին անցնելը նախարար Վոլովայայի մոտ ժպիտ է առաջացնում։ Դրա մասին լրագրողներից բացի որևէ մեկը չի խոսում՝ ասում է:

«ԵԱՏՄ օրակարգում նման հարց չկա: Մենք խոսում ենք ազգային արժույթներն օգտագործելու հնարավորություններն ընդլայնելու մասին։ Բացի դա՝ խոսվում է նաև  մինչև 2025թը ընդհանուր արժութային շուկայի ստեղծման մասին, ինչը շատ կարևոր ու հավակնոտ ծրագիր է»:

Կարևոր նշանակություն տալով երրորդ երկրների հետ ԵԱՏՄ  համագործակցությանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը մատնացույց արեց Հայաստանի միջոցով ԵԱՏՄ երկրներ-Իրան համագործակցության հնարավոր ծավալմանը:

«Մենք առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ռեալ հեռանկար ենք տեսնում ԵԱՏՄ  ու Իրանի միջև, այդ թվում մեր սահմանին  ազատ առևտրային գոտիների զարգացումՄիաժամանակ դա պետք է նպաստի Հնդկական օվկիանոսՊարսից ծոցՍև ծով  միջազգային տրանսպորտային ու տարանցիկ  միջանցքի ստեղծմանը»:

Համաժողովը  հաջողված է համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատացման, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը: ԵԱՏՄ երկրները ոչ թե մրցում են, այլ՝ համագործակցում:

«Համաժողովը  հաջողված է, քանի որ  այստեղ քննարկվում են  հստակ, պրակտիկ հարցեր, որոնք հետաքրքրում  են  ԵԱՏՄ բոլոր երկրների գործարարներին, հատկապես՝ Հայաստանում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում  իմ ղեկավարած ոլորտի գործունեության շրջանակում մի շարք միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ Եվրասիական թվային հարթակների մրցույթը, որն ի հայտ է բերել եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներինՆրանց հետ մենք կյանքի ենք կոչելու Եվրասիական թվային օրակարգը»:

Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներից տարբեր ընկերություններ են եկել Հայաստան, և նրանք արդեն բարենպաստ հարաբերություններ են հաստատում  իրեր հետ,   քննարկում ընդհանուր նախագծեր, սա կարևոր ձեռքբերում է՝ ասաց:

Back to top button