ԿարևորՔաղաքական

Ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար: ԱԺ հերթական նիստում այս մասին ասաց Ծառուկյան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի հետ կազմակերպում է  ստորագրահավաք, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ-ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների և մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,-ասաց Զոհրաբյանը:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենց արդեն իսկ հաջողվել է ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը: Զոհրաբյանը լավատես է, որ դեկտեմբերին, այնուամենայնիվ փոփոխված օրենսգրքով կգնան արտահերթ ընտրությունների:

ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը և Մարտուն Գրիգորյանը նույնպես միացել են ստորագրահավաքին:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ:

Կարդացեք նաև
Close
Back to top button