Սպորտ

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը պոկում վարժությունում գրանցել է 136, իսկ հրումում` 165 կգ արդյունք, և եկամարտի 301 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր:

Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչ Պոլ Դումիտրաշչուն` երկամարտի 302 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել Թուրքիայի ներկայացուցիչ Ռամազան Իլհանը` երկամարտի 300 կգ արդյունքով:

Լեհաստանում հոկտեմբերի 20-27-ը զուգահեռաբար անցկացվում են Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները:

20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյան, բացի Արմեն Գրիգորյանից, թիմում ընդգրկել է նաև Համլետ Մնացականյանին /56կգ/, Արա Աղամյանին, Ռաֆիկ Հարությունյանին /երկուսն էլ ` 77 կգ/ Սամվել Բաբակյանին /94կգ/, գերծանր քաշային Վարազդատ Լալայանին, Կարեն Ավագյանին /94կգ/ և գերծանր քաշային Արսեն Մարտիրոսյանին:

Իսկ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է,որ մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցեն գյումրեցիներ Ժորժ Եղիկյանը /77կգ /, Հակոբ Մկրտչյանը /94 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Կարապետյանը /85կգ/ և գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Back to top button