ԿարևորՔաղաքական

Կապանում ՔՊ առաջադրած թեկնածուն պարտվել է

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնկան արդյունքները:

Կապանի քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Նրա օգտին քվեարկել է 10 507 ընտրող: Փարսյանի մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Նարեկ Բաբայանը, որը պարտվել է, հավաքելով 8499 ձայն։

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ:

Ցուցադրել ավելի
Back to top button