ԿարևորՀասարակություն

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը


Այսօր Արթուր Մեսչյանի առաջին աշխատանքային օրն է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում: Այս մասին տեղեկությունը Ռադիոլուրի հետ զրույցում ասել է ինքը՝ Արթուր Մեսչյանը, ով նաեւ մեկ շաբաթ ժամանակ է խնդրել, աշխատելու, հետագայում էլ հարցերին պատասխանելու համար:

Արթուր Մեսչյանը 1996 թ. ՀՀ կառավարությունից հրավեր է ստացել՝ զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել էր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվել է պաշտոնից և վերադարձել Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։

2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:

Back to top button